Հայաստանի ՎԿ ընդհանուր կապիտալը III եռամսյակում ավելացել է 15,4%-ով՝ կազմելով 64,5 մլրդ դրամ

22.11.2012 17:25
Հայաստանի ՎԿ ընդհանուր կապիտալը III եռամսյակում ավելացել է 15,4%-ով՝ կազմելով 64,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 64,5 միլիարդ դրամ՝ երրորդ եռամսյակի ընթացքում ավելանալով 8,6 մլրդ դրամով կամ 15,2 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն` ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարի դիրքերում է Բնակարան Երիտասարդներին ՈՒՎԿ-ն: 2012թ.-ի սեպտեմբերի վերջին կազմակերպության ընդհանուր կապիտալի ծավալը կազմել է շուրջ 10 մլրդ դրամ: Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալում այդ ընկերության մասնաբաժինը կազմում է 15,57 տոկոս:

Ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարների հնգյակում նաև ընդգրկվել են՝ Ազգային հիփոթեքային ընկերությունը՝ շուրջ 9,9 մլրդ դրամ (վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի 15,47 տոկոսը), Արեգակը՝ ավելի քան 9,3 մլրդ դրամ (14,52%), Նորվիկը՝ շուրջ 7,2 մլրդ դրամ (11,13%) և Ֆինկան՝ ավելի քան 5,2 մլրդ դրամ (8,04%):

2012թ.-ի երրորդ եռամսյակում կապիտալի աճի առավել բարձր տեմպեր գրանցվել են Ֆաստ Կրեդիտ-ում ( 2,1 անգամ), Ֆինկայում (88,8%-ով), Կրեդիտ Կորպում (58,1%-ով), Մալաթիայում (39,5%-ով):

Միաժամանակ կանոնադրական կապիտալի մեծությամբ առաջատարների եռյակում ընդգրկվել են հետևյալ վարկային կազմակերպությունները՝ Բնակարան Երիտասարդներին (9,6 մլրդ դրամ), Ազգային հիփոթեքային ընկերություն (9,2 մլրդ դրամ) և Նորվիկ (ավելի քան 5,6 մլրդ դրամ):

2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 32 վարկային կազմակերպություն։ (1 դոլարը 407,17 դրամ է):--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև