«ԱրմենՏել» ՓԲԸ-ն և «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ն մարզերի բնակիչներին առաջարկում են տարաժամկետ պայմանով ձեռք բերել սմարթֆոններ և պլանշետներ

22.11.2012 18:07
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն և  «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ն մարզերի բնակիչներին առաջարկում են տարաժամկետ պայմանով ձեռք բերել սմարթֆոններ և պլանշետներ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ հետ համատեղ վարկավորման ծրագրի ընդլայման մասին` Հայաստանի մարզերի ֆիզիկական անձ հանդիսացող բնակիչների համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում մարզերի բնակիչները կարող են ընտրել ժամանակակից բջջային հեռախոս, պլանշետային համակարգիչ կամ համակարգիչ 150 000 դրամ և ավել արժեքով և գնել այն տարաժամկետ պայմանով` առանց բանկ այցելելու»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Ձեռք բերման պայմանագիրը կարելի է ձևակերպել Beeline վաճառքի և սպասարկման յուրաքանչյուր մարզային գրասենյակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

««ԱրմենՏել» ընկերության և «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի համագործակցությունը նպատակ ունի ավելի դյուրին դարձնել սարքավորումների վաճառքը մարզերում, իսկ սպասարկումն` ավելի արագ և որակյալ: Բարելավելով սպասարկման որակը` մեր ընկերությունը հաշվի է առնում ժամանակակից  հեռախոսային շուկայի և համակարգչային տեխնիկայի նորարարությունները: Մենք մշտապես թարմացնում ենք հեռախոսների տեսականին և հրավիրում Հայաստանի մարզերի բնակիչներին օգտվել համագործակցության այս ծրագրից և ձեռք բերել ամենահայտնի ապրանքանիշերի    ժամանակակից պլանշետային համակարգիչ  կամ սմարթֆոն», - նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հայտ ձևակերպելու համար ֆիզիկական անձը պետք է ներկայացնի անձնագիր և սոցիալական քարտ: Վարկավորման պայմանների վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև