ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է երեք վերանորոգված մասնաճյուղեր Հայաստանում

22.11.2012 20:54
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է երեք վերանորոգված մասնաճյուղեր Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հինգշաբթի վերագործարկել է երեք վերանորոգված մասնաճյուղերը՝ Երևան, Էջմիածին և Արմավիր քաղաքներում:

Վերագործարկման արարողությանը ներկա են եղել ՎՏԲ-Հայաստան Բանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Յուրի Գուսևը, ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհրդի անդամ, ՎՏԲ24 բանկի փոխնախագահ Վսեվոլոդ Սմակովը, ՎՏԲ24 բանկի փոխնախագահ Դմիտրի Յակովլևը, իսկ արմավիրյան մասնաճյուղի բացմանը ներկա է եղել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

«Խմբի ղեկավարությունը մեծ ուշադրություն է հատկացնում բիզնեսի զարգացմանը բնակչության և գործարարների հետ: Մենք շատ ուրախ ենք, որ այդ աշխատանքը Հայաստանում նոր ազդակ է ստացել վերջին մի քանի տարիների ընթացքում: Մենք տեսնում ենք, որ այն մոտեցումները և լավագույն տեխնոլոգիաները, որոնք հաջողությամբ աշխատում են ռուսական շուկայում, կիրառվում են նաև Հայաստանի հաճախորդների սպասարկման որակի բարելավման համար»,- մայրաքաղաքի «Դավթաշեն» վարչական շրջանի «Մաշտոց» մասնաճյուղի վերագործարկման ժամանակ ասաց Սմակովը:

Ըստ նրա՝ վերանորոգումից հետո մասնաճյուղի բացումը պարզապես տարածքի  նորոգում չէ, այլ բոլորովին նոր փիլիսոփայություն, որը կառուցվում է այն դրական փորձի վրա, որը ստացվել է Ռուսաստանում և ԱՊՀ մյուս երկրներում և հեռավոր արտերկրում:

«Արմավիր» մասնաճյուղի բացման ժամանակ ՎՏԲ-Հայաստան Բանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Յուրի Գուսևն իր հերթին նշեց, որ դրա վերագործարկումը շատ կարևոր ժեստ է, որով ՎՏԲ խումբը և ՎՏԲ-Հայաստան Բանկը ցույց են տալիս, որ իրենք լուրջ հետաքրքրություն ունեն երկրի մարզերի աշխատանքի նկատմամբ:

«Մենք բացում ենք այդ մասնաճյուղը մեր հաճախորդների համար և կարծում ենք, որ դրա բացման հետ նրանք սպասարկման առավել բարձր մակարդակ և բանկային ծառայությունների բոլորովին այլ որակ կստանան»,- ասաց Գուսևը:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ մասնաճյուղի բացումը նոր հնարավորություններ կստեղծի տեղի բնակչության բիզնեսի զարգացման համար, որը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ, վերամշակմամբ և արտահանմամբ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայումս բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 69 մասնաճյուղ:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև