ԵՀ փոխնախագահի հայտարարություններից հետո Եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ

23.11.2012 12:30
ԵՀ փոխնախագահի հայտարարություններից հետո Եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը հինգշաբթի առուվաճառքի ավարտին արժևորվել է եվրագոտու գործարար ակտիվության վիճակագրության, ինչպես նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ Օլի Ռենի՝ Հունաստանի խնդիրների վերաբերյալ հայտարարությունների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նստաշրջանի ավարտին եվրոն դոլարի նկատմամբ թանկացել է եվրոյի դիմաց մինչև 1,2884 դոլար՝ չորեքշաբթի գրանցված 1,2829 դոլարի դիմաց: Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքն ամրացել է դոլարի դիմաց մինչև 82,46 իեն՝ նախորդ առքուվաճառքի փակմանը դոլարի դիմաց 82,53 իենի դիմաց: ԱՄՆ հիմնական առևտրային գործընկերներ համարվող երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 80,7 նախօրեի 80,93 կետից:

Ինչպես նախօրեին հայտնել է Markit Economics հետազոտական կազմակերպությունը, եվրագոտու 17 երկրների արդյունաբերական արտադրության և ծառայությունների ոլորտի գործարար ակտիվության կոմպոզիտային ինդեքսը, սկզբնական գնահատմամբ, նոյեմբերին աճել է մինչև 45,8 կետ՝ հոկտեմբերի 45,7 կոտից: Տվյալները վերլուծաբանների կանխատեսածից դրական էին, ովքեր սպասում էին, որ ցուցանիշը կպահպանվի հոկտեմբերյան արժեքի վրա:

Շուկայի մասնակիցները նույնպես ուշադրություն են դարձրել Ռենի հայտարարություններին, ում կարծիքով, Եվրախումբն ԱՄՀ-ի մասնակցությամբ կարող է պայմանավորվել հունական հարցի շուրջ երկուշաբթի կայանալիք նիստում: Եվրապաշտոնյան ավելացրել է, որ հարցի շուրջ բանակցությունների հաջող ավարտի հավանականություն տեսնում է:

«Շուկայի մտավախությունները Հունաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու պատճառով նվազել են»,- կարծում է UBS-ի արժութային ռազմավար Ջեֆրի Յուն (Geoffrey Yu), ում վկայակոչում է MarketWatch գործակալությունը:

Հինգշաբթի առուվաճառքի ծավալը բարձր չէ ԱՄՆ-ում բորսաների փակ լինելու պատճառով, որտեղ նշվում է Գոհաբանության օրը: «Կարծում եմ, որ իրավիճակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ, և դժվար թե շուկայի մասնակիցները որևէ կտրուկ աճ ցանկանան»,- ավելացրել է փորձագետը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև