ՎՏԲ–Հայաստան Բանկը մտադիր է մինչև տարեվերջ հասնել 4,5 մլրդ դրամ շահույթի

23.11.2012 14:51
ՎՏԲ–Հայաստան Բանկը մտադիր է մինչև տարեվերջ հասնել 4,5 մլրդ դրամ շահույթի

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկը ծրագրում է մինչև տարեվերջ 4,5 մլրդ դրամի շահույթի ցուցանիշ գրանցել, ասաց ՎՏԲ–Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:

«Երեք եռամսյակի ընթացքում մենք 2,5 մլրդ դրամ ենք աշխատել: Ընդհանուր առմամբ, բանկի առջև դրված նպատակային ցուցանիշներին մենք կհասնենք»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա:

Գուսևի խոսքով, բանկի համար կարևոր ցուցանիշներից մեկը կապիտալի եկամտաբերությունն է (ROE):

«Երեք եռամսյակների արդյունքներով այն կազմել է 11,54 տոկոս: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ մեր բանկի նպատակային կողմնորոշիչ 15 տոկոսին մենք կհասնենք»,- ասաց նա:

Գլխավոր տնօրենն ասաց նաև, որ բանկի ակտիվները երեք եռամսյակների արդյունքներով կազմել են 184,5 մլրդ դրամ, իսկ բանկի վարկային պորտֆելն աճել է մինչև 140 մլրդ դոլար:

ВТБ24 բանկի փոխնախագահ, միջազգային բիզնեսի վարչության պետ Վսեվոլոդ Սմակովը նշել է, որ ՎՏԲ Հայաստան Բանկն իր դիրքերն է ամրապնդում հայկական բանկային շուկայում, հատկապես` շուկայի մանրածախ հատվածում:

«Ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսի վարկավորման արդյունավետ աշխատանքի, բնակչությունից միջոցների ներգրավման, ուղիների սպասարկման և մասնաճյուղային ցանցի ընդլայնման շնորհիվ, ՎՏԲ Հայաստան Բանկը բազմաթիվ ցուցանիշներով 2012 թվականի ինն ամիսներին դարձել է շուկայի առաջատար»,- ասել է նա, գոհունակությամբ ընդգծելով, որ նկատվող դրական դինամիկան արտացոլվում է բանկի ֆինանսական ցուցանիշներում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 69 մասնաճյուղ:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև