ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկերի վերադարձի համակարգը որակյալ է աշխատում. Գուսև

23.11.2012 17:59
ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկերի վերադարձի համակարգը որակյալ է աշխատում. Գուսև

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկերի վերադարձի համակարգն ընթացիկ տարում ավելի որակյալ է աշխատում՝ ինչպես կորպորատիվ, այնպես էլ ֆիզիկական անձանց հատվածում, ուրբաթ լրագրողներին ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Յուրի Գուսևը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«Եթե խոսենք չվերադարձված վարկերի մասին, ապա մենք կխոսենք համակարգի մասին: Համակարգը, եթե վերաբերում է ֆիզիկական անձանց, պետք է ձևավորման որոշակի շրջան անցնի և կայուն դառնա: Մենք այդ պահն անցել ենք 2010-2011թթ.-ին և ընդհանուր առմամբ կարծում ենք, որ այս տարի մեր վերադարձի համակարգն առավել որակյալ է աշխատում՝ ինչպես կորպորատիվ, այնպես էլ ֆիզիկական անձանց հատվածում»,- ասաց նա:

Այդ կապակցությամբ Գուսևը նշեց, որ հատկապես այդ համակարգն է թույլ տալիս լուծել խնդրահարույց վարկերի վերադարձի հետ կապված հարցը այլ մակարդակում:

«Մենք տեսնում ենք, որ այս տարի վերադարձի հարցերը որակապես այլ մոտեցմամբ են լուծվում և թույլ են տալիս բանկին ցույց տալ այն արդյունքները, որոնք այսօր հնչեցվել են»,- ասաց նա՝ նշելով, որ սա «առկա մակարդակը մեզ գոհացնում է»:

Ընդհանուր առմամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային պորտֆելն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի վերջին կազմում է 140 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց տրված վարկերի պորտֆելը 2011թ.-ի դեկտեմբերի 30-ի համեմատ ավելացել է 36,8 տոկոսով և կազմել 60,909 մլն դրամ: Կորպորատիվ բիզնեսի հաճախորդների վարկային պորտֆելն աճել է 21,5 տոկոսով և կազմել 86,808 մլն դրամ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 69 մասնաճյուղ։ ($1 – 406,82 դրամ): –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև