Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $82,9 մլն

26.11.2012 12:46
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $82,9 մլն

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $82,9 մլն:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 4,8 մլն եվրո և շուրջ 757,1 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 518,68 դրամ և 1 ռուբլու դիմաց դրամ 12,83 միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է  89,9 մլն դոլար, ավելի քան 12,9 մլն եվրո և շուրջ  81,4 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 407,56 դրամ, 1 եվրոյի դիմաց 522,39 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,01  դրամ միջին կշռված փոխարժեքով

Բացի այդ, նոյեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31,1 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 36,4 մլն դոլար: ($1 -  406,37 դրամ է):--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև