26.11.2012 15:01
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն սույն թվականի նոյեմբերի 26-ից միացել է «Быстрая Почта» դրամական փոխանցումների համակարգին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:
««Быстрая Почта» դրամական փոխանցումների համակարգը, լինելով ԱՊՀ երկրների առաջատար վճարահաշվարկային համակարգերից, Բանկի հաճախորդներին ևս մեկ հնարավորություն կընձեռի առանց հաշվի բացման առավել արագ ստանալ ու փոխանցել իրենց դրամական միջոցներն ԱՊՀ երկրներ»,- հաղորդագրության մեջ մեջբերվում է Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանի խոսքը:
Նա համոզված է, որ այս վճարահաշվարկային համակարգն իր մրցունակ սակագների շնորհիվ կխթանի Բանկի կողմից նոր հաճախորդների ներգրավմանը և առավել կամրապնդի Բանկի դիրքերը դրամական փոխանցումների շուկայում:
Միաժամանակ համակարգով փոխանցումների միջնորդավճարը կախված գումարի չափից կազմում է ընդամենը 0,4-1,4 %:
Շուշյանն ասել է, որ ինչպես «Անելիք» դրամական փոխադրումների համակարգն և MoneyGram-ը, այնպես էլ «Быстрая Почта»-ն, լինելով ԱՊՀ երկրների առաջատար դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերից, Բանկի հաճախորդներին հնարավորություն կտրամադրի փոխանցել և ստանալ դրամական միջոցներն ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:
«Հուսով ենք, որ մեր հաճախորդները գոհ կմնան «Быстрая Почта» վճարահաշվարկային համակարգից և ԱՊՀ տարբեր երկրներում բնակվող իրենց բարեկամներից առավել հաճախ կստանան կամ նրանց կուղարկեն դրամական միջոցներ»,- նշել է Շուշյանը:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 89.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 10,05 տոկոս մասնաբաժնով։–0
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: