ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ներդնում է GlobeNewswire տեղեկատվության միջազգային տարածման ծառայությունը Հայաստանում

26.11.2012 15:26
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ներդնում է GlobeNewswire տեղեկատվության միջազգային տարածման ծառայությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան NASDAQ OMX խմբի GlobeNewswire համաշխարհային տեղեկատվական համակարգին միանալու իրավունք է ձեռք բերել, երկուշաբթի լրագրողներին հայտնեց բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

«Այդ արտադրանքը տեղեկատվական դռներ է բացում հայկական էմիտենտների համար: Հայաստանի արժեթղթերի շուկայի օպերատոր լինելով` մեզ համար առաջնահերթ է էմիտենետ ընկերությունների առաջխաղացումը, որոնք ֆոնդային բորսայում լիսթինգ են անցնում»,- ասաց Սարոյանը:

Նա նշեց, որ GlobeNewswire տեղեկատվական համակարգը տեղեկություն տարածելու գործիք է, որն ուղղված է կապիտալի շուկայի նպատակային խմբերին: Նման նպատակային խմբերը (կապիտալի շուկայի հիմնական ներդրողները) հիմնականում պրոֆեսիոնալ ֆինանսական ինստիտուտներն են:

Ըստ Սարոյանի՝ միանալով GlobeNewswire ծառայությանը, էմիտենետները կարող են տեղեկություն տարածել, որը կհասնի ֆինանսական մասնագետներին, ովքեր մասնակցում են որոշման ընդունմանը:

«Բանն այն է, որ ֆինանսական ինստիտուտները ծանոթանում են գործակալությունների տեղեկատվական նյութերին, որոնք լուսաբանում են իրենց ոլորտը, և այն աղբյուրներին, որոնց տեղեկությունը կապված է արժեթղթերի էմիտենտներին և ֆինանսական ցուցանիշներին;
Սարոյանն ընդգծեց, որ համաշխարհային ֆինանսական վերլուծաբանները հնարավորություն չունեն վերլուծել տեղեկատվության ողջ ծավալը՝ վերլուծելով միայն այն հաղորդագրությունները, որոնք վերաբերում են ներդրումներին: «GlobeNewswire-ը թույլ է տալիս տեղեկություն տարածել մեր արժեթղթերի և հայկական շուկայի կողմից ֆինանսական կառույցների շահագրգռվածության վերաբերյալ»,- ասաց Սարոյանը:

Ըստ նրա՝ համակարգի նպատակն է նաև Հայաստանի կապիտալի շուկայի և նրա գործիքների մասին ֆինանսական վերլուծաբանների իրազեկումը:

Բորսայի գլխավոր տնօրենը նշեց, որ ներդրողները պատրաստ են միջոցներ ներդնել Հայաստանում, քանի որ նրանք շահագրգռված են շահույթով, որն ապահովում են հայկական արժեթղթերը:

Ըստ Սարոյանի՝ հիմնական խնդիրը հատկապես համապատասխան գործիքների և սահմանափակ PR հնարավորությունների վերաբերյալ իրազեկության ցածր մակարդակն է:

NASDAQ OMX Արմենիայի մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Էվոյանն իր հերթին նշեց, որ GlobeNewswire համաշխարհային տեղեկատվական համակարգը աշխարհի 80 երկրներում՝ ավելի քան 30 լեզվով,  օպերատիվ կերպով տեղեկատվություն տարածելու համար նախատեսված հարթակ է:

«GlobeNewswire համակարգում  ավելի քան 6000 թերթ, հեռուստաալիք, ռադիո, տեղեկատվական պորտալ, տվյալների բազա և ամենագլխավորը` ավելի քան 1,5 մլն տերմինալ և ֆինանսական վերլուծության համակարգ է ներգրավվել, որոնց նկատմամբ վերլուծաբաններն ուղիղ հասանելիություն ունեն և որոնց հետ ամեն օր աշխատում են»,- տեղեկացրեց նա:

Էվոյանը տեղեկացրեց, որ բորսան նախատեսում է Հայաստանի էմիտենտների տեղեկատվություն հատկացնելու համակարգ և հայկական ԶԼՄ-ների միջազգային ֆինանսական ինստիտուտների ստեղծել:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև