Ոսկին Հայաստանում թանկացել է

26.11.2012 18:38
Ոսկին Հայաստանում թանկացել է

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղների գները։

նչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`  ոսկի`  գնման գին` 20794.12 դրամ (+34.52),  բացթողնման գին` 22602.30 դրամ (+37.52); արծաթ` գնման գին` 398.16 դրամ (+6.51), բացթողնման գին` 432.78 դրամ (+7.07); պլատին`  գնման գին` 18939.76 դրամ (-24.6), բացթողնման գին` 20586.70 դրամ (-24.6); պալադիում`  գնման  գին`   7746.39 դրամ (+205.62), բացթողնման գին`  8419.99 դրամ  (+223.5): ($1 – 406,37 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև