Հայաստանում երկու բանկոմատներից գողացված գումարի ընդհանուր չափը 76 հազար դոլար է կազմում. Ոստիկանություն

26.11.2012 18:39
Հայաստանում երկու բանկոմատներից գողացված գումարի ընդհանուր չափը 76 հազար դոլար է կազմում. Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Շիրակի մարզում երկու բանկոմատներից գողացված գումարի ընդհանուր չափը 76 հազար դոլար է կազմում, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Այսօր ժամը 10.00-ին  ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել «Արարատբանկ» ԲԲԸ Գյումրիի մասնաճյուղի կառավարիչն ու հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում տեղակայված, նշված բանկին պատկանող բանկոմատի սենյակի դուռը բացելով և բանկոմատը վնասելով՝ գողացել են 29.000.000  դրամ:

ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ:

Ժամը 11.45-ին ոստիկանության Ախուրյանի բաժին  է դիմել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ախուրյանի մասնաճյուղի կառավարիչը  և  հայտնել, որ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված բանկին պատկանող, Ախուրյան գյուղում գտնվող  բանկոմատի սենյակի դուռը բացելով և բանկոմատը վնասելով` գողացել են 1.854.000 դրամ:

Կատարվում է նախաքննություն։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև