ՀՀ ԿԲ–ն նոյեմբերի 26-ին 1.5 մլրդ դրամի պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

26.11.2012 18:53
ՀՀ ԿԲ–ն նոյեմբերի 26-ին 1.5 մլրդ դրամի պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13252133 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 963 մլն 600 հազ դրամ, որից մրցակցային` 943 մլն 600 հազ դրամ, ոչ մրցակցային` 20 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 863 մլն 600 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 843 885 098 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.2421 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4295 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 5 դիլեր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև