Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2012
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    2627282930  
  • Archive for November 27th, 2012

    Հայաստանում ռուսական ռազմակայանի սպաները բնակարաններ են ստանում ռազմական հիփոթեքի ծրագրով

    Tuesday, November 27th, 2012

    Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի ավելի քան 20 սպա, ովքեր մասնակցում են զինծառայողների բնակարանային ապահովման կուտակային հիփոթեքային համակարգին (ԿՀՀ), ամբողջական բնակարանային փոխառություն (ԱԲՓ) ստանալու մասնակցի իրավունքի մասին վկայականներ են ստացել, հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 27-ին մեկ դոլարի դիմաց 406,32 է կազմել

    Tuesday, November 27th, 2012

    Ընթացիկ տարվա նոյեմբերի 27-ին, նոյեմբերի 26-ի ցուցանիշի համեմատ, Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,02 կետով և կազմել մեկ դոլարի դիմաց 406,32 դրամ: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

    Հայաստանում նոյեմբերի 27-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 405,72 դրամ է կազմել

    Tuesday, November 27th, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 27–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 405,72 դրամ է կազմել:

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է «ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ» ծառայությունը

    Tuesday, November 27th, 2012

    ԱԿԲԱ-ԿԱՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է «ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ» ծառայությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

    ԵՄ–ն ու ԱՄՀ–ն Հունաստանին ևս 43 մլրդ եվրո կտան

    Tuesday, November 27th, 2012

    Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել են Հունաստանին նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու որոշումը, տեղեկացրել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին։

    Անգլիայի բանկի նոր ղեկավարի պարտականությունները կստանձնի Կանադայի ԿԲ–ի նախագահը

    Tuesday, November 27th, 2012

    Անգլիայի բանկի (Միացյալ Թագավորության կենտրոնական բանկ) նոր ղեկավարի պարտականությունները 2013 թվականի հուլիսից կստանձնի Կանադայի ԿԲ–ի նախագահ Մարկ Քարնին, երկուշաբթի խորհրդարանում հայտարարել է Մեծ Բրիտանիայի կանցլեր Ջորջ Օսբորնը, հայտնում է banki.ru–ն։

    ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը հոկտեմբերի վերջին ավելացել է 0,9%-ով՝ կազմելով ավելի քան 1175 մլրդ դրամ

    Tuesday, November 27th, 2012

    Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին, սեպտեմբերի համեմատ, ավելացել է 0,9 տոկոսով և կազմել ավելի քան 1175 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ տեղեկագրում:

    ԱՄՆ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

    Tuesday, November 27th, 2012

    Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երկուշաբթի օրվա առուվաճառքների արդյունքում միասնական դինամիկա չցուցադրեցին` ԱՄՆ-ի բյուջետային խնդիրների շուրջ բանակցությունների վերսկսմանը սպասող ներդրողների մտավախությունների, ինչպես նաև Հունաստանին հերթական ֆինանսական օգնության տրանշ հատկացնելու վերաբերյալ Եվրախմբի առաջնորդների քննարկումների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

    ԱԽՏ բորսաները բացվել են իենի փոխարժեքի աճի ֆոնին

    Tuesday, November 27th, 2012

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները նոյեմբերի 27-ի առուվաճառքները բացել են իենի փոխարժեքի նվազման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: