ԱԽՏ բորսաները բացվել են իենի փոխարժեքի աճի ֆոնին

27.11.2012 12:25
ԱԽՏ բորսաները բացվել են իենի փոխարժեքի աճի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները նոյեմբերի 27-ի առուվաճառքները բացել են իենի փոխարժեքի նվազման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 0,01 տոկոսով՝ մինչև 9389,49 կետ: Հարավկորեական  KOSPI-ն բարձրացել է 0,51 տոկոսով՝ հասնելով 1918,21 կետի: Ավստրալական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում ավելացրել է 0,47 տոկոս՝ հասնելով 4435,3 կետի:

Գերմանիայից ուրբաթ ստացված ուժեղ վիճակագրությունը, ինչպես նաև Հունաստանին ֆինանսական օգնության հերթական տրանշի հատկացման հարցի շուտափույթ լուծման ակնկալիքները հանգեցրեցին իենի փոխարժեքի նվազմանն այլ արժույթների նկատմամբ, ինչը բարենպաստ էր արտահանող ընկերությունների համար: Այսպես, երկուշաբթի օրվա առուվաճառքի ավարտին Canon Inc.ֆոտոտեխնիկայի արտադրողի բաժնետոմսերն աճել են 3,44 տոկոսով: Ավտոարտադրող Nissan Motor Co.-ի արժեթղթերը թանկացել են 5,22 տոկոսով:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև