ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը հոկտեմբերի վերջին ավելացել է 0,9%-ով՝ կազմելով ավելի քան 1175 մլրդ դրամ

27.11.2012 12:44
ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը հոկտեմբերի վերջին ավելացել է 0,9%-ով՝ կազմելով ավելի քան 1175 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին, սեպտեմբերի համեմատ, ավելացել է 0,9 տոկոսով և կազմել ավելի քան 1175 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ տեղեկագրում:

Տվյալների համաձայն, դրամով տրամադրված ավանդների ծավալն ընթացիկ տարվա հոկտեմբերին, 2012թ.-ի սեպտեմբերի համեմատ, աճել է 2,8%– ով և կազմել շուրջ 351,5 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով տրամադրված ավանդները հաշվետու ժամանակահատվածում աճել են 0,1 տոկոսով և հոկտեմբերի վերջին կազմել են ավելի քան 823,9 մլրդ դրամ:

Միաժամանակ ռեզիդենտներին բաժին է հասնում դրամով ներգրավված բոլոր ավանդների շուրջ 94,7% տոկոսը (332,7 մլրդ դրամ): Այդ ցուցանիշն ընթացիկ տարվա սեպտեմբերի համեմատ նվազել է 0,4 տ.կ.–ով:

2012թ.-ի հոկտեմբերի 30-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ ($1 – 406,3 դրամ): -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև