Անգլիայի բանկի նոր ղեկավարի պարտականությունները կստանձնի Կանադայի ԿԲ–ի նախագահը

27.11.2012 15:03
Անգլիայի բանկի նոր ղեկավարի պարտականությունները կստանձնի Կանադայի ԿԲ–ի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Անգլիայի բանկի (Միացյալ Թագավորության կենտրոնական բանկ) նոր ղեկավարի պարտականությունները 2013 թվականի հուլիսից կստանձնի Կանադայի ԿԲ–ի նախագահ Մարկ Քարնին, երկուշաբթի խորհրդարանում հայտարարել է Մեծ Բրիտանիայի կանցլեր Ջորջ Օսբորնը, հայտնում է banki.ru–ն։

Անգլիայի բանկի ներկա նախագահ Մերվին Քինգն, ով այս պաշտոնում է 2003 թվականից, լքում է պաշտոնը, որովհետև 2013 թվականի հունիսի 30-ին լրանում է նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը։

Քարնիի նշանակումը իսկապես անսպասելի էր, որովհետև նրա թեկնածությունը չէր ներառվել անգամ բրիտանական փորձագետների ու ԶԼՄ–ների կազմած ցուցակում։ Այդ նշանակումը ֆորմալ կերպով կատարում է Եղիսաբեթ 2-րդ թագուհին, սակայն նշանակում է վարչապետի ու ֆինանսների նախարարի` կանցլերի առաջարկով։

Օսբորնը հայտնել է, որ վերջին շրջանում հարցազրույց է անցկացրել առաջարկված բոլոր թեկնածուների հետ։ Այնուհետև վարչապետ Դևիդ Քեմերոնին առաջարկել է  Քարնիի թեկնածությունը, վերջինն էլ իր հերթին այդ թեկնածությունը ներկայացրել է թագուհուն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post