ԵՄ–ն ու ԱՄՀ–ն Հունաստանին ևս 43 մլրդ եվրո կտան

27.11.2012 15:24
ԵՄ–ն ու ԱՄՀ–ն Հունաստանին ևս 43 մլրդ եվրո կտան

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբեր. /ԱՌԿԱ/. Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել են Հունաստանին նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու որոշումը, տեղեկացրել է Եվրոպական կենտրոնական  բանկի նախագահ Մարիո Դրագին։

Ինչպես հայտնում է РБК–ն, գումարը կփոխանցվի Աթենքի հաշվին։ Եվրոպացի չինովնիկների կարծիքով` այդպիսով հնարավոր կլինի նվազեցնել անորոշությունը ԵՄ–ում և բացի դրանից, ամրապնդել վստահությունը Հունաստանի և միության մյուս երկրների միջև։

Ենթադրվում է, որ հատկացվող գումարի մոտավորապես քառորդ մասը Հունաստանը կծախսի բյուջետային ֆինանսավորման համար, իսկ գումարի կեսն էլ` բանկային համակարգի վերակապիտալացման համար։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև