ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է «ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ» ծառայությունը

27.11.2012 16:30
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է «ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ» ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է «ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ» ծառայությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Այլևս կարիք չկա Բանկ այցելել ապառիկ ձևակերպելու համար: Օգտվելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ» ծառայությունից` հաճախորդը հնարավորություն կստանա խնայել ժամանակը և կատարել ապառիկ գնումներ անմիջապես խանութում, առանց Բանկ այցելելու»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ապառիկի ձևակերպումն իրականացվում է 10 – 15 րոպեի ընթացքում:
Ապառիկի նվազագույն գումարը կազմում է 50 000 ՀՀ դրամ իսկ առավելագույն գումարը`1 500 000 ՀՀ դրամ, կանխավճարը` սկսած 0%-ից:

Ծառայությունից օգտվելու համար պետք է խանութ ներկայացնել ընդամենը անձը հաստատող փաստաթուղթ և տեղեկանք աշխատանքի վայրից:

«ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ» ծառայությունից հնարավոր է օգտվել ՀՀ ողջ տարածքում:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև