Հայաստանում ավանդների տոկոսադրույքը հոկտեմբերին աճել է 0,5 տ.կ.-ով` մինչև 8,8%

28.11.2012 11:42
Հայաստանում ավանդների տոկոսադրույքը հոկտեմբերին աճել է 0,5 տ.կ.-ով` մինչև  8,8%

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բանկային ավանդների միջին տոկոսադրույքը հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ,  աճել է 0,5 տ.կ.-ով և հասել 8,8% նիշի, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

ԿԲ տվյալների համաձայն` դրամական կարճաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը հոկտեմբերին կազմել է 9,9 տոկոս՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով միջինը 0,1 տ.կ.-ով:

Միաժամանակ արտարժութային կարճաժամկետ ավանդների միջին դրույքը հոկտեմբերին կազմել է 6,6 տոկոս՝ միջինը գրանցելով 0,9 տ.կ. աճ:

Միաժամանակ երկարաժամկետ դրամական ավանդների միջին դրույքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 10,8 տոկոս՝ կրճատվելով 0,2 տ.կ.-ով, իսկ արտարժութային ավանդներով՝ 8,1 տոկոս՝ ավելանալով 1,3 տ.կ.-ով: ($1- 406,32 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև