«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2013 թվականին մտադիր է ավելացնել բանկոմատների և ՊՈՍ-տերմինալների քանակը

28.11.2012 12:04
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2013 թվականին մտադիր է ավելացնել բանկոմատների և ՊՈՍ-տերմինալների քանակը

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ավելացնել բանկոմատների քանակը մինչև 100, իսկ POS-տերմինալներինը` 360, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Այսպիսով` 2011թ. համեմատ դրանց քանակը կավելանա, համապատասխանաբար, 20-ով և 60-ով:

«Դա պայմանավորված է 2013թ. բանկի ծրագրերի` երկրում քարտային բիզնեսի զարգացման ու նոր ծառայությունների ներդրման հետ», - հայտնել է  «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

Նա վստահեցրել է, որ առաջիկա տարիներին անկանխիկ վճարումների ծառայությունները արագորեն կզարգանան:

«Արդեն իսկ պլաստիկ քարտերի շուկան Հայաստանում բուռն զարգացում է ապրում բանկերի մեծ մրցակցության պատճառով: Տարեցտարի աճում են քարտերի թողարկման ու գործարքների ծավալները, ինչպես նաև ներդրվում են քարտային նոր ծառայություններ»,- նշել է Խաչատրյանը:

Միաժամանակ գլխավոր փոխտնօրենը նշել է,  որ միմյանց հետ մցրելով հայկական բանկերը մշտապես քարտերի նոր ծառայություններ են ներմուծում: Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի վերաբերյալ Խաչատրյանն ասել է, որ այս տարի բանկը հանդիսանում է առաջին և դեռևս միակը, որը հավաստագրվել է Visa և MasterCard համակարգերի կողմից համացանցում էքվայրինգ իրականացնելու համար` Verified by Visa և MasterCard SecureCode տեխնոլոգիաների կիրառման միջոցով:

«Այն նոր հնարավորություն է տալիս կատարել էլեկտրոնային վճարումներ հայաստանյան ինտերնետ-խանութներում: 2013 թվականին մեր հաճախորդներին կառաջարկենք ևս մի քանի հետաքրքիր «քարտային նախագծեր»,- ավելացրել է նա:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2002թ.-ից VISA International-ի անդամ է, իսկ MasterCard-ի անդամ է դարձել 2005թ.-ից: 2009 թ.-ին բանկն ավարտել է ռուսական Գազպրոմբանկի (ՍՊԸ) պրոցեսինգային կենտրոնի մեջ սեփական պրոցեսինգային կենտրոնի միգրացիան: Ռուսական Գազպրոմբանկը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միանձնյա բաժնետերն է:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև