Visa–ն ու MyUS.com-ն ամերիկյան Ինտերնետ-խանութների դռներն են բացում հայ գնորդների համար

28.11.2012 16:53
Visa–ն ու MyUS.com-ն ամերիկյան Ինտերնետ-խանութների դռներն են բացում հայ գնորդների համար

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Visa Inc. Ընկերությունը և  MyUS.com պորտալը հայտարարել են գործընկերության մասին, որի շնորհիվ ամերիկյան ինտերնետ խանութներից գնումներն ավելի հարմար ու դյուրին կդառնան հայ գնորդների համար, ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ:

«Օգտագործելով առաքման սեփական ծառայությունը՝ MyUS ընկերությունը ողջ աշխարհի սպառողների համար ԱՄՆ խանութների հասանելիություն է ապահովում, այդ թվում՝ առաքում է իրականացնում արտերկիր կամ վճարման է ընդունում բացառապես ամերիկյան վճարային քարտեր: Ընկերությունների միջև գործընկերությունը թույլ կտա Visa քարտատերերին գնումներ կատարել և դրանք վճարել հարմար վճարային քարտով: Ընդ որում, գնումներ կատարելու սիրահարները նոր առավելություններից օգտվել կարող են արդեն առաջիկայում, այն է՝ ԱՄՆ-ում ծննդյան տոների և ավանդական մեծ զեղչերի սեզոնի սկզբում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

MyUS սերվիսը բազմիցս տարբեր պարգևներ է ստացել և, սկսած 1997 թվականից, կանոնավոր կերպով արժանացել է սպառողների և բիզնեսի ուշադրությանը ողջ աշխարհում որպես ապրանքներ մատակարարող լավագույն ընկերություն: Համաձայնագրի շրջանակներում Visa քարտատերերը հնարավորություն ունեն օգտվել հատուկ արտոնություններից, մասնավորապես, նրանք ազատվում են հաջորդ առաքումների ժամանակ անդամավճարներից, ինչպես նաև ստանում են 100 դոլարի անվճար ապահովագրություն:

MyUS.com պորտալը հիմնվել է 1997 թվականին և ապրանքների առաքմամբ զբաղվող առաջին խոշորագույն և առավել հեղինակավոր ընկերությունն է:

Ընկերությունը տեղակայված է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սարասոտա քաղաքում և ամբողջ աշխարհով սպառողներին հատուկ ամերիկյան հասցե է տրամադրում ապրանք ստանալու համար, ինչպես նաև օգնում է ապրանքներ ձեռք բերել ամերիկյան խանութներում:

Visa-ն գլոբալ վճարային համակարգ է, որն աշխարհի 20 երկրներում  քարտատերերին, առևտրասերվիսային ձեռնարկություններին, ֆինանսական և կառավարական հաստատություններին էլեկտրոնային վճարման արագ, անվտանգ և հուսալի ցանց է ապահովում: Էլեկտրոնային վճարումներն իրականացվում են VisaNet գլոբալ նորարարական պրոցեսինգային համակարգի միջոցով, որն ի վիճակի է մշակել վայրկյանում ավելի քան 24 000 տրանզակցիա՝ ապահովելով սպառողների պաշտպանություն խարդախություններից և վճարումների կատարման երաշխիքներ առևտրասերվիսային հաստատությունների համար: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև