Հունաստանին լրացուցիչ միջոցներ կպահանջվեն պարտքի կրճատման համար

28.11.2012 17:39
Հունաստանին լրացուցիչ միջոցներ կպահանջվեն պարտքի կրճատման համար

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հունաստանի վարկատուների միջև երկրի պետպարտքի կրճատման վերաբերյալ համաձայնագիրը վերջինը չի լինի, որովհետև երկրին նոր աջակցություն է պետք, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի պրոֆեսոր Դիմիտրիս Վայանոսը  (Dimitri Vayanos):

«Վերջին համաձայնագրում ներկայացված պարտքի նվազեցման քայլերը կարելի է միայն ողջունել, բայց ըստ էության ավելի շատ է պետք, որ Հունաստանի պարտքը կենսունակ դառնա»,- ասել է պրոֆեսոր Վայանոսը, ով ֆինանսներ է դասավանդում և գլխավորում է Փոլ Վուլիի Կապիտալի շուկաների ուսումնասիրման կենտրոնը:

Հունաստանի վարկատուները՝ եվրագոտու երկրները և Արժույթի միջազգային հիմնադրամը, երեքշաբթի պայմանավորվել են մինչև 2020 թվականը երկրի պետպարտքը մինչև ՀՆԱ 124 տոկոսը նվազեցնելու վերաբերյալ: Մասնավորապես, Հունաստանը կստանա 43,7 միլիարդ եվրո վարկերի երկու հերթական տրանշների տեսքով, որոնք այս տարվա գարնանից պահվում էին երկրի քաղաքական անկայունության պատճառով: Վարկատուները նաև համաձայնել են Հունաստանի կողմից՝ շուկայից իր պարտատոմսերը զգալիորեն ցածր դրույքաչափերով հետգնմանը և պատրաստակամություն են հայտնել Աթենքին լրացուցիչ 11 միլիարդ եվրո տրամադրել, որոնք ստացել է ԵԿԲ-ն երկրորդային շուկայում հունական պետպարտատոմսերի հետգնման ժամանակ: Եթե պարտատոմսերի հետգնումը հաջողությամբ պսակվի, մասնավորապես, եվրագոտին կկարողանա մեղմել Հունաստանի ֆինանսական աջակցության պայմանները, մասնավորապես, նվազեցնել արդեն տրված վարկերի տոկոսը և բազմամյա մարման ժամկետ հաստատել:

Փորձագետի խոսքով, պարտքի նվազեցումը կկատարվի ոչ մեծ վճարումների օգնությամբ, քանի որ ավելի հավակնոտ համաձայնագիրը վարկատու երկրների համար քաղաքականապես բարդ է:

«Միաժամանակ այսպիսի դրվագային մոտեցումը պահում է Հունաստանի հեռանկարների նկատմամբ անվստահությունը և դրանով իսկ խոչընդոտում տնտեսության վերականգնմանը: Վերջին համաձայնագրի դրական պահն այն է, որ պարտքի կրճատումը կիրականացվի աստիճանաբար մի շարք տարիների ընթացքում և կախված կլինի նրանից, թե ինչպես է Հունաստանը կատարում վարկային ծրագրով դրված նպատակները»,- ասել է Վայանոսը:

Ըստ նրա, միջազգային վարկատուների եռյակը պետք է փոխի իր մոտեցումը Հունաստանի օգնության ծրագրի նկատմամբ՝ շեշտը դնելով բարեփոխումների, և ոչ թե ծախսերի նկատմամբ եկամուտների գերակշռման վրա:

«Եռյակը» պետք է կենտրոնանա, նախևառաջ, տնտեսության բարեփոխման ուղղությամբ հունական կառավարության գործողությունների արդյունքների, և այնուհետև՝ առաջնային հավելուրդի հասնելու վրա»,- կարծում է փորձագետը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև