Մեդվեդևը վստահ է, որ Եվրամիությունը կհաղթահարի ֆինանսական ճգնաժամը

29.11.2012 11:06
Մեդվեդևը վստահ է, որ Եվրամիությունը կհաղթահարի ֆինանսական ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Եվրամիության երկրները կհաղթահարեն համաշխարհային ճգնաժամը, գրում է «Փրայմը»։

«Թող չկարծեն, թե մենք մեր գործընկերների աչքերի արցունքն ենք սրբում. ԵՄ տնտեսությունը աշխարհի ամենաուժեղ տնտեսություններից մեկն է ամերիկյան ու չինական տնտեսությունների կողքին։ Սակայն կան նաև BRICS երկրների տնտեսությունները»,– «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է Մեդվեդևը։

Նա վստահություն է հայտնել, որ զարգացող շուկաները, որոնց թվին է պատկանում նաև Ռուսաստանը, նույնպես կկարողանան հաղթահարել։

«Հարցն այն է, թե ի՞նչ գնով։ Ես շատ կցանկանայի, որ առանձին եվրոպական տնտեսություններում բարդությունների զոհ դառնար եվրոն։ Ոչ թե եվրոյի գաղափարի հանդեպ ունեցած համակրանքի պատճառով, այլ որովհետև, 2008 թվականի ճգնաժամը մենք արձանագրեցինք նաև պահուստային արժույթի քանակային պակասի պատճառով։ Ամեն ինչ սկսվեց դոլարի խնդրից, այժմ եվրոն խնդիրներ ունի, այդ պատճառով մենք շահագրգռված ենք, որ աշխարհը մեծ թվով պահուստային արժույթ ունենա, այդ թվում` ռուբլի, յուան և այլ արժույթներ»,– ասել է վարչապետը։

Նա նշել է, որ կարելի ավելի լավ հավասարեցնել երկրների միջև առաջացող ռիսկերն ու առանձին երկրների ռիսկերը ընդհանուր արժութային գոտիներում։

«Մենք շահագրգռված ենք, որ ԵՄ–ում ամեն ինչ լավ լինի. Մեզ մոտ առևտրաշրջանառությունը նրանց հետ կազմում է 400 միլիարդ դոլար, դա Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության կեսն է։ Եվ Ռուսաստանի արժույթային պաշարների գրեթե 42 տոկոսն էլ եվրոյով է։ Սակայն խնդիրը միայն դա չէ, այն է նաև, որ մուլտիարժութային ֆինանսական համակարգն ավելի լավ է համաշխարհային տնտեսությանը ծառայելու համար»,– ավելացրել է Մեդվեդևը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև