ԱԽՏ բորսաներն աճով են բացվել ԱՄՆ-ի բյուջեի վերաբերյալ բանակցությունների լավատեսության հիման վրա

29.11.2012 12:11
ԱԽՏ բորսաներն աճով են բացվել ԱՄՆ-ի բյուջեի վերաբերյալ բանակցությունների լավատեսության հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները նոյեմբերի 29-ի առուվաճառքներն աճով են բացել երկրի բյուջետային խնդիրների բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների մկենաբանություններից հետո, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին աճել է 0,8տոկոսով՝ հասնելով 9382,69 կետի:

Հարավային Կորեայի KOSPI-ին աճել է 0,54 տոկոսով՝ կազմելով 11923,06 կետի:

S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առուվաճառքների սկզբին աճել է 0,32 տոկոսով՝ հասնելով 4456,2 կետի:

Չորեքշաբթի գործարարների հետ կայանալիք հանդիպումից առաջ, որն ուղղված էր երկրի ֆինանսնական խնդիրների քննարկմանը, Օբաման հայտնել էր, որ մինչև ամանորյա արձակուրդները երկրի պետական պարտքի կրճատման հիմնական միջոցների մշակման հույս ունի: Հանրապետական Բոներն իր հերթին նույնպես ասել է, որ լավատեսորեն է տրամադրված բանակցությունների ավարտին: Հինգշաբթի նախատեսված է երկրի նախագահի և նրա` նախորդ ընտրությունների մրցակից, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի հանդիպումը:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև