Հայաստանում հոկտեմբերին վարկերի միջին տոկոսադրույքներն ավելացել են 0.2 տոկոսային կետով` հասնելով 14,6%–ի

29.11.2012 13:23
Հայաստանում հոկտեմբերին վարկերի միջին տոկոսադրույքներն ավելացել են 0.2 տոկոսային կետով` հասնելով 14,6%–ի

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում վարկերի միջին տոկոսադրույքն այս տարվա հոկտեմբերին կազմել է 14,6%, տոկոս՝ նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ ավելանալով 0,2 տոկոսային կետով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ըստ ԿԲ տվյալների, դրամով տրամադրված կարճաժամկետ վարկերի միջին տոկոսադրույքը հոկտեմբերին նույնպես ավելացել է 0.2 տոկոսային կետով և կազմել 16,7%, իսկ արտարժույթով տրվող վարկերի տոկոսադրույքներն ավելացել են 0.3 տոկոսային կետով` կազմելով 13.4 տոկոս։

Միաժամանակ իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի միջին տոկոսադրույքը հոկտեմբերին կազմել է 12,4 տոկոս՝ նախորդ ամսվա համեմատ գրանցելով աճ 0,5 տոկոսային կետով:

Ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում չի փոխվել նախորդ ամսվա համեմատ և կազմել է 17.7 տոկոս։

2012 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ։ ($1 – 405,71 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև