ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միացել է XPRESS MONEY համակարգին

29.11.2012 15:38
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միացել է XPRESS MONEY համակարգին

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միացել է Xpress Money դրամական փոխանցումների միջազգային համակարգին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Xpress Money դրամական փոխանցումների համակարգը բանկի հաճախորդներին հնարավորություն կընձեռի ավելի մատչելի սակագներով առանց հաշվի բացման փոխանցումներ իրականացնել Արաբական Միացյալ Էմիրությունների գրեթե ցանկացած քաղաք և հակառակը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Համակարգը հայտնի է նաև այնպիսի երկրներում, ինչպիսիք են Անգլիան, ԱՄՆ, Կանադան, եվրոպական երկրները և ԱՊՀ-ն։

XPRESS MONEY փոխանցման համակարգի դրամական միջոցների ուղարկումներն ու ստացումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով:

իրականացվում են ԱՄՆ դոլարով: Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:

Գումարը ստացողին հասանելի է ընդամենը 5-10 րոպեի ընթացքում: Մեկ փոխանցման համար թույլատրելի առավելագույն գումարը կազմում է 5000 ԱՄՆ դոլար:

Հասցեատերը ստանում է մաքուր գումարը և ստանալուց միջնորդավճար չի վճարում:

Միջնորդավճարի չափը կախված է փոխանցման գումարի չափից:

Xpress Money համակարգը Մերձավոր Արևելքի երկրներում դրամական փոխանցումների շուկայում զբաղեցնում է առաջատարի դիրքերը: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է ՄԱԷ-ում: Հաճախորդները հնարավորություն ունեն դրամական փոխանցումներ կատարել առանց հաշվի բացման և առավել արտոնյալ սակագներով՝ Արաբական Էմիրությունների բոլոր քաղաքներում և հակառակը:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև