ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները հոկտեմբերին ավելացել են 0,2%-ով՝ գերազանցելով 1 449 մլրդ դրամը

30.11.2012 12:35
ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները հոկտեմբերին ավելացել են 0,2%-ով՝ գերազանցելով 1 449 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից  ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2012թ.-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ավելացել են 0,2 տոկոսով և հոկտեմբերի 30-ի դրությամբ կազմել են ավելի քան 1 449  մլրդ դրամ,  ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դրամով տրամադրված վարկերը հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, աճել են 0,9 տոկոսով՝ կազմելով ավելի քան 517,4 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով վարկերը կրճատվել են 0,1%-ով և կազմել են ավելի քան 932,2 մլրդ. դրամ։

Աղբյուրի համաձայն՝ բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է հասնում արդյունաբերության ոլորտին (24,5 տոկոս), այս ոլորտին հաշվետու ժամանակահատվածում բանկերը շուրջ 355,8 մլրդ դրամ են ուղղել (աճը նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ կազմել է 0,6 տոկոս):

Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը՝ 21,9 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը անցյալ ամսվա համեմատ կրճատվել է 1,3 տոկոսով և կազմել է շուրջ 317,8 մլրդ դրամ:

Երրորդ տեղում են սպառողական վարկերը՝ 19,2 տոկոս մասնաբաժնով, որոնց մասնաբաժինը սեպտեմբերի համեմատ ավելացել է 2 տոկոսով: Առևտրային բանկերի սպառողական վարկերը Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում հոկտեմբերի վերջին կազմել են շուրջ 277,6  մլրդ դրամ:

2012թ.-ի հոկտեմբերի 30-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 405,19 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև