Ամերիաբանկը դարձել է Ղազախստանի առաջատար բանկի ակրեդիտիվ հաստատող բանկ

30.11.2012 14:56
Ամերիաբանկը դարձել է Ղազախստանի առաջատար բանկի ակրեդիտիվ հաստատող բանկ

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը ներկայանում է հայկական բանկի համար եզակի գործարքով. բանկը հանդես է գալիս ոչ միայն որպես ակրեդիտիվ թողարկող բանկ, այլ նաև որպես ակրեդիտիվ հաստատող բանկ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, Ամերիաբանկը հաստատել է ակրեդիտիվ խոշորագույն բանկային խմբի անդամ հանդիսացող ղազախական հեղինակավոր բանկի համար:

«Հայկական արտահանող կազմակերպության օգտին թողարկված ակրեդիտվի հաստատումը Ամերիաբանկի կողմից կխթանի հայրենական արտադրանքի արտահանումը, ինչպես նաև կնպաստի արտահանման շուկաների ընդլայնմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Շնորհիվ ֆինանսական շուկայում ձեռք բերած ճանաչման` որպես հուսալի և կայուն գործընկեր, Ամերիաբանկը հնարավորություն է ստանում ակտիվորեն համագործակցել օտարարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` իր հաճախորդների առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ:

Ընթացիկ տարվա 10 ամսվա կտրվածքով Ամերիաբանկի ակրեդիտիվների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 19 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 124 %-ով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև