Հայկական բանկերը պետք է ջանք գործադրեն Н1 նորմատիվի նվազում թույլ չտալու համար. թերթ

30.11.2012 15:19
Հայկական բանկերը պետք է ջանք գործադրեն Н1 նորմատիվի նվազում թույլ չտալու համար. թերթ

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերում շարունակաբար նվազում է   Н1 կապիտալի բավարարության նորմատիվը, ինչը կարող է արդեն 2013 թվականին բանկային համակարգի հետագա զարգացման սահմանափակող գործոն հանդիսանալ, գրում է «Դելովոյ Էքսպրես» թերթը:

Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից սահմանված այդ նորմատիվի նվազագույն արժեքը կազմում է 12 տոկոս: ԿԲ-ի համաձայն, 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կապիտալի բավարարության նորմատիվը բանկային համակարգում ընդհանուր առմամբ կազմել է 17,2 տոկոս՝ տարեկան կտրվածքով նվազելով 2,4 տոկոսով: Առայժմ ոչ մի բանկ չի հատել 12-տոկոսանոց շեմը, բայց որոշ բանկեր ընդհուպ մոտեցել են դրան:

Թերթը գրում է, որ վերջին մի քանի տարիներին հայկական բանկերի կապիտալի աճն ապահովվել է առանց լրացուցիչ ներհոսքերի: Իսկ հաշվի առնելով վերջին ժամանակների բանկային բիզնեսի աճը՝ շահույթը չի հասնում ակտիվների ավելացման հետևից: Դա է հիմնական պատճառը, որ բանկային համակարգի համախառն ակտիվների մեծությունը տարեցտարի ավելի է հեռանում կուտակած կապիտալից:

ՀՀ ԿԲ տվյալներով` Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,337 տրլն դրամ: Մեկ տարի առաջ այդ թիվը կազմում էր 1,884 տրլն դրամ: Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 381,3 մլրդ դրամ, մեկ տարի առաջ՝ 343,1 մլրդ դրամ:

Կապիտալի բավարարության նորմատիվի նվազման գործում ոչ վերջին դերն է խաղում նաև կարգավորման խստացումը: Շուկայական ռիսկերի հաշվառման և ըստ Բազել-3-ի կապիտալի որակի նոր մոտեցումների պատճառով որոշ բանկերում այդ նորմատիվը կարող է իջնել 12 տոկոսից:

«Բանկիրներն արդեն այժմ խոստովանում են, որ նոր պահանջներին համապատասխանելու համար նրանք ստիպված կլինեն նվազեցնել բիզնեսի զարգացման տեմպերը: Իսկ հետագայում էլ աճելու համար բանկերը պետք է, նախևառաջ, փնտրեն կապիտալի ավելացման աղբյուրներ, երկրորդ, ավելացնեն արդեն ունեցածի օգտագործման արդյունավետությունը՝ ընտրելով եկամտայնության և ռիսկերի օպտիմալ հարաբերակցությունները»,- գրում է թերթը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև