«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է հայկական բանկերի մամուլի վարկանիշը 2012 թվականի երրորդ եռամսյակում

30.11.2012 19:11
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է հայկական բանկերի մամուլի վարկանիշը 2012 թվականի երրորդ եռամսյակում

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է հայկական բանկերի մամուլի վարկանիշը 2012 թվականի երրորդ եռամսյակում։ Ըստ այդ ամփոփագրի, առաջատար են դարձել 1. Անելիք Բանկը, 2. ՎՏԲ-Հայաստան Բանկը, 3. Արարատբանկը, 4. Ամերիաբանկը և 5. HSBC Բանկ Հայաստանը:

Երրորդ եռամսյակում Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշի աղյուսակում ընդգրկվել է 21 առևտրային բանկ։ Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 2565,8՝ 2011 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշի նկատմամբ կրճատվելով 10 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2011 թվականի երրորդ եռամսյակում կազմում էր 2849,4)։

Միաժամանակ 2012 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ, ԸՎՑ-ն կրճատվել է 37,8 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ-ն 2012 թվականի երկրորդ եռամսյակում կազմում էր 4124,3)։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը 2012 թվականի երրորդ եռամսյակում,2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 1954,1 -ից մինչև 1389,1, իսկ նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 4124,3 -ից մինչև 2565,8։

Ինչպես ցույց է տալիս մամուլի արձագանքների վերլուծությունը, վարկանիշի առաջատար դիրքերը զբաղեցնող բանկերի կառուցվածքում որոշակի փոփոխություններ են կատարվել 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսպես, Անելիք Բանկը այս վարկանիշի առաջատարն է, 2011թ.-ի երրորդ եռամսյակում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ բանկի ԸՎՑ-ն աճել է 1,8 անգամ:

2012թ.-ի երրորդ եռամսյակում վարկանիշի երկրորդ տեղում է ՎՏԲ-Հայաստան Բանկը, որի ԸՎՑ-ն աճել է 1,9 անգամ: Միաժամանակ 2011թ.-ի եռամսյակում բանկն ընդամենը յոթերորդ  տեղում էր:

ԸՎՑ-ի աճի առումով առավելագույն ցատկ է ցուցադրել հաշվետու եռամսյակում երրորդ տեղը զբաղեցրած Արարատբանկը, որի ԸՎՑ-ն աճել է 2,6 անգամ (բանկն ութերորդն էր 2011թ.-ի երրորդ եռամսյակում):

Չորրորդ տեղում է Ամերիաբանկը, թեպետ նրա ԸՎՑ-ն կրճատվել է 65,6 տոկոսով: Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատելի եռամսյակում բանկը գլխավորել է առաջատարների ցուցակը:

Առաջատար հնգյակը եզրափակում է HSBC Բանկ Հայաստանը, որի ԸՎՑ-ն կրճատվել է 23 տոկոսով: 2011թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ բանկն իջել է երկու հորիզոնականով:

Անելիք Բանկը 2012թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ բարձրացել է 4 կետով և դարձել հաշվետու եռամսյակի առաջատարը: Միաժամանակ բանկի ԸՎՑ-ն 11,1 տոկոսով կրճատվել է երրորդ եռամսյակում:

Դրան հաջորդող ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացել է երկու կետով (24,6% ԸՎՑ-ի անկում):

Երրորդ տեղում է հայտնվել Արարատբանկը, որի ԸՎՑ-ն նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 5,2 տոկոսով:

Ամերիաբանկն առաջին տեղից հայտնվել է չորրորդ տեղում 72,2 տոկոս ԸՎՑ-ի անկման պատճառով:

Առաջատարների հնգյակը եզրափակում է HSBC Բանկ Հայաստանը՝ նախորդ եռամսյակում բանկը երրորդն էր, ԸՎՑ-ն նվազել է 69,1 տոկոսով:

Նշենք, որ 2012թ.-ի II եռամսյակում «ԱՌԿԱ» գործակալության կազմած մամուլի վարկանիշի առաջատարներն էին Ամերիաբանկը (ԸՎՑ-ն կազմում էր 784,2), ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (725,7), HSBC Բանկը Հայաստանը (638,5), ՎՏԲ-Հայաստան Բանկը (458,7) և Անելիք Բանկը (392,1):

Միաժամանակ 2011թ.-ի III եռամսյակում «ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշի առաջատարներն էին Ամերիաբանկը (ԸՎՑ-ն կազմում էր 633,3), ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (615,6), HSBC Բանկը Հայաստանը (256,5), Արդշինինվեստբանկը (251,3) և Անելիք Բանկը (197,4):

Վարկանիշը կազմելու համար տեղեկություն է վերցվում հետևյալ խորագրերը կրող էջերից՝ «Բանակցություններ և պայմանագրեր», «Ռազմավարական զարգացման խնդիրներն ու ծրագրերը», «Բանկի գործունեության թվային նկարագիրը», «Միջոցների ներգրավման և տեղաբաշխման քաղաքականություն», «Գործունեության ոլորտի ընդլայնում», «Բարեգործություն», «Ընդհանուր տեղեկություն բանկի մասին», «Վեճեր», «Կարծիքներ և կանխատեսումներ»:

Հարկ է նշել, որ տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար օգտագործվում են ինչպես տպագիր հրատարակություններ՝ «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ազգ», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ», այնպես էլ լրատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ՝ Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» ամփոփագրում #01(09), 2012 թվականի III եռամսյակ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև