ՀՀ ԿԲ-ն դադարեցրել է «Արմավիա» և «Վալլետտա» ընկերությունների վարկանշումը

30.11.2012 19:55
ՀՀ ԿԲ-ն դադարեցրել է «Արմավիա» և «Վալլետտա» ընկերությունների վարկանշումը

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է երկու ընկերությունների վարկանշումը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

ԿԲ հաղորդագրության համաձայն, դադարեցվել է «Արմավիա» ավիաընկերություն ՍՊԸ-ի վարկանշումը՝ ընկերության նախաձեռնությամբ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ +», որը շնորհվել էր 2010 թվականի հուլիսի 23-ին:

Բացի այդ, ընկերության նախաձեռնությամբ նաև դադարեցվել է «Վալլետտա» ՍՊԸ-ի վարկանշումը: Նախորդ վարկանիշը եղել է «Գ –», որը շնորհվել էր 2011 թվականի փետրվարի 25-ին:

1996թ.-ին ստեղծված Armavia ազգային ավիաընկերությունը վաճառքի է հանվել սեփականատիրոջ` «ՄԻԿԱ Լիմիթեդի» նախագահ Միխայիլ Բաղդասարովի կողմից:  Ավիաընկերության խնդիրներն առաջացան նախորդ տարի: «Զվարթնոց» օդանավակայանը բազմաթիվ անգամ դադարեցրել է Armavia-ի ինքնաթիռների սպասարկումը: 2013թ.-ին Armavia-ն կարող է զրկվել չվերթեր իրականացնելու արտոնագրից:

«Վալլետտա» ՍՊԸ ընկերությունը Հայաստանում գործում է 1990թ.-ից: Ընկերության գործունեության ոլորտն է առևտուրը (արտահանում-ներմուծում, մեծածախ-մանրածախ), «ֆաստ-ֆուդ» –ը(SFC), սուրճի և թեյի արտադրությունը, ինչպես նաև այնպիսի ձեռնարկությունների զարգացումը, որոնք հետագայում ինքնուրույն կարգավիճակ են ստանում: Ընկերության կառուցվածքում գործում են վերամշակող ձեռնարկություններ, ռեստորաններ, խանութների ցանցեր, կենցաղային տեխնիկայի ներմուծման ֆիրմաներ:

Հայաստանի Կենտրոնական բանկն առաջին անգամ հայկական ձեռնարկությունների վարկանիշը հրապարակել է 2005 թվականի սեպտեմբերին։

Վարկանիշի շնորհման մշակված սկզբունքներին համապատասխան՝ ԿԲ-ն հրապարակում է միայն այն ձեռնարկությունների անվանումները, որոնց տրվել են բարձր վարկանիշներ (Ա,Բ, Գ)։ Իսկ ձեռնարկության ավելի ցածր վարկանիշի (Դ,Ե,Զ) դեպքում ԿԲ-ն հրապարակում է դրանց անվանումները միայն նրանց կողմի համաձայնության առկայության դեպքում։--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև