Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2012
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archive for December 3rd, 2012

    G20 երկրների առաջնորդները 2013թ.-ին ստվերային բանկինգը կքննարկեն ՌԴ-ում

    Monday, December 3rd, 2012

    G20 երկրների գագաթնաժողովում, որը կկայանա հաջորդ տարի Ռուսաստանում, քսանյակի առաջնորդները, հնարավոր է, քննարկեն ստվերային բանկինգի (shadow banking) խնդիրը և այդ հատվածի կարգավորման հնարավորությունները, լրագրողներին է հայտնել Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը, հաղորդում է Банки.ру-ն:

    ՀՀ ԱԺ-ն հավանություն է տվել ՎԶԵԲ-ի հետ 5 մլն եվրոյի վարկային համաձայնագրին, որը վերաբերում է Երևանի մետրոյի վերականգնմանը

    Monday, December 3rd, 2012

    Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի վավերացրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երևանյան մետրոյի վերականգնման ու վերազինման ծրագրի շարունակմանն ուղղված 5 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը:

    ԲՌԻԿՍ բանկի ստեղծման հարցը կլուծվի 2013 թվականին

    Monday, December 3rd, 2012

    ԲՌԻԿՍ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան ու Հարավաֆրիկյան հանրապետություն) ընդհանուր բանկի ստեղծման հարցը լուծում կստանա հաջորդ տարվա սկզբին, լրագրողներին է ասել Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը ռուս–չինական երկխոսությունից հետո։

    Հայաստանում դեկտեմբերի 3-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 407,50 դրամ է կազմել

    Monday, December 3rd, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 3-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 407,50 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 3-ին մեկ դոլարի դիմաց 405,92 է կազմել

    Monday, December 3rd, 2012

    Ընթացիկ տարվա դեկտեմբերի 3-ին, նոյեմբերի 30-ի ցուցանիշի համեմատ, Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը աճել է 0,60 կետով և կազմել մեկ դոլարի դիմաց 405,92 դրամ: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

    ՀՀ ԱԺ–ն հավանություն է տվել ԵՆԲ–ի հետ 30 մլն եվրոյի վարկային համաձայնագրին

    Monday, December 3rd, 2012

    ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի վավերացրել է Եվրոպական ներդրումայի բանկի հետ ֆինանսական համաձայնագիրը, որի համաձայն 30,316 եվրոյի վարկային միջոցներ կտրամադրվեն հայ–վրացական սահմանի երեք սահմանակետերի (Բագրատաշեն, Բավրա, Գոգավան) արդիականացմանը։

    Հայաստանում հաջորդ շաբաթ դոլարի փոխարժեքը կարող է բարձրանալ

    Monday, December 3rd, 2012

    Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի արժութային հատվածում աճել է 0,13 տոկոսով՝ մինչև 406,53 դրամ: Առուվաճառքի ծավալը մեկ շաբաթվա ընթացքում կազմել է 14,61 ԱՄՆ դոլար, ինչը 12,25 տոկոսով քիչ է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը աճել է 0,06%–ով և շաբաթ՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է 407,84 դրամ:

    ՀՀ ԿԲ-ն դեկտեմբերի 3-ին 1,2 մլրդ դրամի կարճաժամկետ պետական գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

    Monday, December 3rd, 2012

    Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5202C130 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

    ՀՀ միջազգային համախառն պահուստները հոկտեմբերին կրճատվել են 12,7%–ով` մինչև 1 709 մլն դոլար

    Monday, December 3rd, 2012

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2012 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել են 1 709 մլն դոլար` տարեսկզբի համեմատ կրճատվելով 250,4 մլն դոլարով կամ 12,7 տոկոսով, ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $14,6 մլն է կազմել

    Monday, December 3rd, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա նոյեմբերի 26-30–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առքուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 14,6 մլն դոլար՝ նախորդ շաբաթվա համեմատ նվազելով 12 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: