Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $91,3 մլն

03.12.2012 11:44
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $91,3 մլն

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $91,3 մլն՝ մեկ դոլարի դիմաց 405,23 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 9,8  մլն եվրո և շուրջ 843 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 524,02 դրամ և 1 ռուբլու դիմաց դրամ 12,97 միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է շուրջ 103,9 մլն դոլար, շուրջ 12,5 մլն եվրո և շուրջ  88,6  մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 406,56 դրամ, 1 եվրոյի դիմաց 526,13 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,23 դրամ միջին կշռված փոխարժեքով
Բացի այդ, նոյեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31,1 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 43,2 մլն դոլար: ($1 -  405,32 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև