Երևանում տեղի կունենա մետրոյի արդիականացման հարցերի վերաբերյալ ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հանդիպումը լրագրողների հետ

03.12.2012 12:47
Երևանում տեղի կունենա մետրոյի արդիականացման հարցերի վերաբերյալ ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հանդիպումը լրագրողների հետ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 13.30-ին, մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի մոտ տեղի կունենա Երևանի մետրոպոլիտենի արդիականացման հարցերով ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում լրագրողներին կներկայացվեն նաև մետրոյի վերանորոգված գնացքները, որից հետո նրանց հարցերին կպատասխանեն`

-Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեան,

-ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը,

-«Երևանի Մետրոպոլիտեն ընկերության» տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Հարությունյանը,

-Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և ԵՄ Հարևանության ներդրումային գործիքը (ՀՆԳ) համատեղ 30 միլիոն եվրո են հատկացրել Երևանի Մետրոպոլիտենին` օգնելու ֆինանսավորել Երևանի Մետրոպոլիտենի լայնամասշտաբ վերակառուցման և արդիականացման ծրագիրը:

Մետրոյի համակարգի արդիականացումը հատուկ շեշտադրում է մետրոյի թունելում ջրերի ներհոսքի խնդրի լուծումը, ինչպես նաև ուղևորների անվտանգության բարելավումը: Այդ գործողություններից բացի,  լիովին արդիականացվել և վերանորոգվել են մետրոյի 8 գնացքներ:  --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև