ՀՀ ԿԲ-ն դեկտեմբերի 3-ին 1,2 մլրդ դրամի կարճաժամկետ պետական գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

03.12.2012 15:57
ՀՀ ԿԲ-ն դեկտեմբերի 3-ին 1,2 մլրդ դրամի կարճաժամկետ պետական գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5202C130 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 52 շաբաթ մարման ժամկետով AMGT5202C130 պարտատոմսեր:

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1,5 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 1,2 մլրդ դրամ, բոլորն էլ մրցակցային հայտերով:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.7236 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.0300 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 5 դիլեր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև