ՀՀ ԱԺ–ն հավանություն է տվել ԵՆԲ–ի հետ 30 մլն եվրոյի վարկային համաձայնագրին

03.12.2012 19:25
ՀՀ ԱԺ–ն հավանություն է տվել ԵՆԲ–ի հետ 30 մլն եվրոյի վարկային համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի վավերացրել է Եվրոպական ներդրումայի բանկի հետ ֆինանսական համաձայնագիրը, որի համաձայն 30,316 եվրոյի վարկային միջոցներ կտրամադրվեն հայ–վրացական սահմանի  երեք սահմանակետերի (Բագրատաշեն, Բավրա, Գոգավան) արդիականացմանը։

Ծրագրի ընդհանուր արժեքը 62.6 մլն եվրո է։ ԵՆԲ–ից բացի, նախագծի իրականացման համար 10.294 մլն եվրոյի չափով միջոցներ կուղղի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, 12 մլն եվրոյի դրամաշնորհ`Հարևանության ներդրումային հիմնադրամը, իսկ եվրոպական կառույցներն ու UNDP–ն ավելի քան 4 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրեն։

Ծրագրի զգալի մասը կիրականացնի UNDP–ին, իսկ գլխավոր շահառուն էլ Պետեկամուտների կոմիտեն է։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև