Հայաստանում դեկտեմբերի 3-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 407,50 դրամ է կազմել

03.12.2012 19:33
Հայաստանում դեկտեմբերի 3-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 407,50 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 3-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 407,50 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն, այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 2,42 մլն դոլարի (986 մլն դրամ) 18 գործարք: Միաժամանակ եվրոյով գործարք ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում դեկտեմբերի 3-ին չի կատարվել:

Դեկտեմբերի 3-ի արդյունքներով միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 405.92  դրամ, 1 եվրոն՝ 529.36 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև