G20 երկրների առաջնորդները 2013թ.-ին ստվերային բանկինգը կքննարկեն ՌԴ-ում

03.12.2012 20:50
G20 երկրների առաջնորդները 2013թ.-ին ստվերային բանկինգը կքննարկեն ՌԴ-ում

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. G20 երկրների գագաթնաժողովում, որը կկայանա հաջորդ տարի Ռուսաստանում, քսանյակի առաջնորդները, հնարավոր է, քննարկեն ստվերային բանկինգի (shadow banking) խնդիրը և այդ հատվածի կարգավորման հնարավորությունները, լրագրողներին է հայտնել Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը, հաղորդում է Банки.ру-ն:

«Ստվերային բանկինգ» սահմանումը ենթադրում է ոչ վարկային կազմակերպություններ հանդիսացող ֆինանսական ինստիտուտների միջնորդական գործունեություն:

«Ստվերային բանկինգը համեմատաբար նոր թեմա է Ֆինանսական կայունության խորհրդի (FSB) համար, քննարկումն այդքան էլ վաղուց չէ սկսվել: Քննարկման ավարտին որոշ ցուցումներ կընդունվեն շուկայի այդ հատվածի կարգավորող ազդեցության քայլերի ձեռնարկման ուղղությամբ, որոնք երկարաժամկետ կբացառեն կարգավորիչ արբիտրաժը»,- ասել է Ստորչակը:

Նա ավելացրել է, որ կարգավորող քայլերի սահմանումից առաջ պետք է անցնել առաջին փուլը՝ պայմանավորվածություն ձեռք բերել գլոբալ մակարդակով` ինչ է ստվերային բանկինգը, ինչից է այն բաղկացած: «Եվ հենց այս ուղղությամբ էլ առայժմ պայմանավորվածություն ձեռք բերել չի ստացվում»,- նշել է նա։

Ստորչակը հիշեցրել է, որ եթե բանկային հատվածի կարգավորման քայլերը վերջին տարիներին քննարկվել և բավականին ակտիվ են ընդունվել, ապա շուկայի՝ բավականին մեծ հատված ներկայացնող այս ոլորտի կարգավորման ուղղությամբ գրեթե ոչինչ չի ձեռնարկվել: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև