Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2012
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archive for December 4th, 2012

    Հայաստանում ՎԶԵԲ-ի ներդրումները 2012թ.-ին սպասվում են 100 մլն եվրոյի սահմաններում. Ռազլոգ

    Tuesday, December 4th, 2012

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներդրումները 2012թ.-ին նախատեսվում են 100 մլն եվրոյի սահմաններում, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

    Համաշխարհային բանկը 20 տարվա ընթացքում 1,6 մլրդ դոլար է ներդրել Հայաստանում՝ 57 ծրագրերի շրջանակներում

    Tuesday, December 4th, 2012

    Համաշխարհային բանկը Հայաստանում գործունեության 20 տարվա ընթացքում 57 ծրագրերով 1,6 մլրդ դոլար ընդհանուր գումարի չափով ներդրումներ է իրականացրել, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀԲ մամուլի ծառայությունից:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 4-ին մեկ դոլարի դիմաց 407,16 է կազմել

    Tuesday, December 4th, 2012

    Ընթացիկ տարվա դեկտեմբերի 4-ին, դեկտեմբերի 3-ի ցուցանիշի համեմատ, Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը աճել է 1,24 կետով և կազմել մեկ դոլարի դիմաց 407,16 դրամ: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

    Հայաստանում ապահովագրական վճարումների գումարը երրորդ եռամսյակում աճել է 74%-ով՝ կազմելով 9,4 մլրդ դրամ

    Tuesday, December 4th, 2012

    Հայաստանում ապահովագրական վճարումների գումարը 2012թ.-ի երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 74 տոկոսով՝ կազմելով շուրջ 9,4 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից:

    ՎԶԵԲ-ը 5 մլն եվրո է հատկացրել Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը շարունակելու համար

    Tuesday, December 4th, 2012

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) կողմից համատեղ ֆինանսական հատկացումները աջակցել են Երևանի Մետրոպոլիտենի` լայնածավալ վերակառուցման և արդիականացման ծրագրի ֆինանսավորմանը:

    Հայաստանի արտաքին պարտքը 2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ ավելի քան 3740,8 մլն դոլար է կազմել

    Tuesday, December 4th, 2012

    Հայաստանի արտաքին պետական պարտքը տարեսկզբի համեմատ աճել է 4,8 տոկոսով (կամ 172,6 մլն դոլարով)՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին կազմելով ավելի քան 3740,8 մլն դոլար:

    Հայաստանում բորսային գործարքների ծավալը երրորդ եռամսյակում 1.7 մլրդ դրամ է կազմել

    Tuesday, December 4th, 2012

    NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր ծավալը 2012 թվականի երրորդ եռամսյակում 1,7 մլրդ դրամ է կազմել` 50,3% աճ ապահովելով նախորդ եռամսյակի համեմատ, տեղեկացնում է Հայաստանի վիճակագրական ազգային ծառայությունը։

    Հայաստանի ներքին պետպարտքը 2012 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ 233,3 մլրդ դրամ է կազմել

    Tuesday, December 4th, 2012

    Հայաստանի պետական ներքին պարտքը 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 233,3 մլրդ դրամ՝ 2011 թվականի դեկտեմբերի 30-ի ցուցանիշի համեմատ աճելով 7,9 տոկոսով:

    Հայաստանի պետբյուջեի եկամուտներն ինն ամսում ավելացել են 9,1%–ով և 752,6 մլրդ դրամ կազմել

    Tuesday, December 4th, 2012

    Ընթացիկ տարվա հունվար–հոկտեմբեր ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 9,1%–ով և 752,6 մլրդ դրամ կազմել, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման, հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։

    Մինչև 39,5 մլրդ եվրոյի հասնող առաջին տրանշն Իսպանիայի բանկերին կփոխանցվի հաջորդ շաբաթ

    Tuesday, December 4th, 2012

    Իսպանիայի խնդրահարույց բանկերի վերակապիտալիզացիային ուղղված ֆինանսական աջակցության առաջին տրանշն իսպանական FROB հիմնադրամին կուղղվի հաջորդ շաբաթվա կեսերին, հայտարարել է Եվրախմբի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը եվրագոտու ֆինանսների նախարարների խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: