Խնայբանկի ղեկավարը պաշտոնյա դառնալու ցանկություն չունի

04.12.2012 11:14
Խնայբանկի ղեկավարը պաշտոնյա դառնալու ցանկություն չունի

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Խնայբանկի նախագահ Գերման Գրեֆը չի ցանկանում գլխավորել Կենտրոնական բանկը կամ ապագա մեգակարգավորիչի ղեկավար դառնալ (միավորված ԿԲ և Ֆինանսական շուկաների դաշնային ծառայություն): Այս մասին, ինչպես հաղորդում է ՖրանսՊրեսը, Գրեֆն ասել է լրագրողներին երկուշաբթի երեկոյան Ստամբուլում, որտեղ եղել է նախագահական պատվիրակության կազմում:

«Ես այստեղ մի մեծ գործ ունեմ, որի համար պատասխանատու եմ, և պետք է այստեղ այն գոնե միջանկյալ ավարտի հասցնեմ»,- ասել է Գրեֆը: Բացի այդ, Խնայբանկի ղեկավարը խոստովանել է, որ նմանատիպ առաջարկներ նրան չեն արվել:

Գրեֆն ավելի քան 15 տարի աշխատել է պետական ծառայության ոլորտում, դրանից յոթը՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման և առևտրի նախարարի պաշտոնում: 2007 թվականի նոյեմբերից Գրեֆը գլխավորում է Խնայբանկը: -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև