Հայաստանի պետբյուջեի եկամուտներն ինն ամսում ավելացել են 9,1%–ով և 752,6 մլրդ դրամ կազմել

04.12.2012 13:30
Հայաստանի պետբյուջեի եկամուտներն ինն ամսում ավելացել են 9,1%–ով և 752,6 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա հունվար–հոկտեմբեր ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 9,1%–ով և 752,6 մլրդ դրամ կազմել, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման, հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։

Նրա խոսքով` ընթացիկ տարվա ինն ամիսների արդյունքով` եկամուտների ցուցանիշը 80,9%–ով ապահովել է ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը։

«Պետբյուջեի եկամուտների 94,2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5,2%-ը` այլ եկամուտների, 0,6%-ը պաշտոնական դրամաշնորհների հաշվին», – նշեց նա։

2011 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված պետբյուջեում նախատեսված են 911,6 մլրդ դրամի եկամուտներ, ծախսերը՝ 1044,1 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 132,5 մլրդ դրամ:

Մոտ 100 մլրդ դրամով հարկային մուտքերի ապահովման համար 2012 թվականին խորհրդարանը նաև օրենսդրական փաթեթ է ընդունել: Մասնավորապես, ներդրվել է «շքեղության հարկ» ավելի քան 90 հազար դոլարից ավելի արժողության թանկ ավտոմեքենաների համար, 50 տոկոսով ավելացել է թանկարժեք ոգելից խմիչքների ոլորտի հարկվող բազան, մինչև 25 տոկոսով ավելացել է եկամտահարկը 2 մլն դրամ եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց համար և 50 տոկոսով ավելացել են խաղատների ֆիքսված վճարումները: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև