Հայաստանի ներքին պետպարտքը 2012 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ 233,3 մլրդ դրամ է կազմել

04.12.2012 13:49
Հայաստանի ներքին պետպարտքը 2012 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ 233,3 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական ներքին պարտքը 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 233,3 մլրդ դրամ՝ 2011 թվականի դեկտեմբերի 30-ի ցուցանիշի համեմատ աճելով 7,9 տոկոսով:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից, Ֆինանսների նախարարության նախնական տվյալներով, պետական ներքին պարտքի կառուցվածքում 59,7 տոկոսը կամ 117,7 մլրդ դրամը կազմում են պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերը մասնակի մարումներով, իսկ ավելի քան 79,6 մլրդ դրամը (34,1%) ՝ երկարաժամկետ արժեկտրոնային պետական պարտատոմսերը:

Պետական կարճաժամկետ պարտատոմսերի բաժնեմասը ներքին պարտքի կառուցվածքում կազմում է 12,6 տոկոս (շուրջ 29,4 մլրդ դրամ), իսկ խնայողական պարտատոմսերինը՝ 0,4 տոկոս (871,7 մլն դրամ):

Միաժամանակ ներքին պետպարտքի կառուցվածքում ներգրավված վարկերի մասնաբաժինը 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2,4 տոկոս կամ մոտ 5,7 մլրդ դրամ: Միաժամանակ, Հայաստանի ներքին պետպարտքը գերազանցել է 3740,8 մլն դոլարը՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 4,8 տոկոսով (կամ 172,6 մլն դոլարով): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև