Հայաստանում ապահովագրական վճարումների գումարը երրորդ եռամսյակում աճել է 74%-ով՝ կազմելով 9,4 մլրդ դրամ

04.12.2012 16:11
Հայաստանում ապահովագրական վճարումների գումարը երրորդ եռամսյակում աճել է 74%-ով՝ կազմելով 9,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ապահովագրական վճարումների գումարը 2012թ.-ի երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 74 տոկոսով՝ կազմելով շուրջ 9,4 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից:

ԱՎԾ տվյալների համաձայն` վերգետնյա տրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրման ապահովագրական վճարումների գումարը երրորդ եռամսյակում կազմել է շուրջ 6,3 մլրդ դրամ, ինչը 1,7 անգամ կամ 2,6 մլրդ դրամով ավել է երկրորդ եռամսյակի ցուցանիշից:

Միաժամանակ ապահովագրման մյուս տեսակների ապահովագրական վճարումները կազմել են՝ անձնական ապահովագրումը՝ ավելի քան 1,6 մլրդ դրամ (երկրորդ եռամսյակի համեմատ 2,3 անգամ աճ), գույքային ապահովագրում՝ շուրջ 1 մլրդ դրամ (1,3 անգամ աճ), պատասխանատվության ապահովագրում՝ 254,1 մլն դրամ (1,68% աճ) և այլ տեսակներ՝ 182,1 մլն դրամ (2,7 անգամ աճ):

Միաժամանակ ապահովագրական վճարումները երրորդ եռամսյակում կազմել են շուրջ 5,4 մլրդ դրամ՝ երկրորդ եռամսյակի 10,2 մլրդ դրամի դիմաց: Ընդ որում վերգետնյա տրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրման ապահովագրական վճարումների գումարը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 2,2 մլրդ դրամ՝ 6,4 մլրդ դրամի դիմաց (66% անկում)` համապատասխանաբար:

Ըստ ԱՎԾ տվյալների՝ ապահովագրության մյուս տեսակներով ապահովագրական վճարումները կազմել են՝ անձնական ապահովագրում՝ 1,2 մլրդ դրամ (44.3% անկում), գույքային ապահովագրում՝ 1,1 մլրդ դրամ (11,7% անկում), պատասխանատվության ապահովագրում՝ 144 մլն դրամ (4% անկում) և այլ տեսակներ՝ 745,4 մլն դրամ (7 անգամ աճ):

2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է յոթ ապահովագրական ընկերություն (1$-405,92 դրամ):  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև