Հայաստանում ՎԶԵԲ-ի ներդրումները 2012թ.-ին սպասվում են 100 մլն եվրոյի սահմաններում. Ռազլոգ

04.12.2012 20:14
Հայաստանում ՎԶԵԲ-ի ներդրումները 2012թ.-ին սպասվում են 100 մլն եվրոյի սահմաններում. Ռազլոգ

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներդրումները 2012թ.-ին նախատեսվում են 100 մլն եվրոյի սահմաններում, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
«Այս տարի Հայաստանում ներդրումները մենք նախատեսում ենք 100 մլն եվրոյի սահմաններում»,- նշեց Ռազլոգը:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա՝ Հայաստանում ՎԶԵԲ-ի կողմից կատարված ներդրումների ծավալը համագործակցության ողջ ընթացքում կազմել է մոտ 550 մլն եվրո:

Ռազլոգը նշեց, որ 2013թ.-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ավանդաբար ուշադրություն կհատկացնի մասնավոր հատվածի ֆինանսավորմանը:

«Մենք դա կանենք գործընկեր բանկերին վարկային գծեր հատկացնելու միջոցով, ինչպես նաև ուղիղ ֆինանսավորման ճանապարհով: Դա մեր գլխավոր նպատակն է: Մենք նաև վարկեր կհատկացնենք տեղական արժույթով, դրամով՝ առևտրային բանկերին, ինչպես ասում էի՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը»,- ասաց Ռազլոգը:

Ըստ նրա՝ նաև վարկային գծեր կհատկացվեն էներգախնայող նախագծերի ուղղությամբ՝ բանկերի միջոցով և ուղիղ:

Միաժամանակ, ինչպես նշեց Ռազլոգը, քանի որ ՎԶԵԲ-ն աշխատում է մասնավոր հատվածի հետ, ապա հաջորդ տարվա համար կոնկրետ թվեր նշանակելը գործնականում անհնար է: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև