ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը հոկտեմբերի վերջին գերազանցել է 123,9 մլրդ դրամը

05.12.2012 15:23
ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը հոկտեմբերի վերջին գերազանցել է 123,9 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը 2012թ.-ի հոկտեմբերի վերջին կազմել է մոտ 123,9 մլրդ դրամ՝ սեպտեմբերի համեմատ ավելանալով 0,47 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Տվյալների համաձայն, տրամադրված հիփոթեքային վարկերի ընդհանուր պորտֆելում դրամային վարկերի ծավալը կազմել է 63,4 մլրդ դրամ` սեպտեմբերի համեմատ աճելով 0,28 տոկոսով, իսկ արտարժութային վարկերի ծավալը` 60,4 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ աճելով 0,66 տոկոսով

Միաժամանակ ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում հիփոթեքային վարկերի մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 8,5 տոկոս

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսությունում տրված վարկերի ընդհանուր ծավալը 2012 թվականի հոկտեմբերի վերջին կազմել է շուրջ 1 449,6 մլրդ. դրամ` սեպտեմբերի համեմատ աճելով 0,24տոկոսով:

2012թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 407,16 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև