ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 10 ամսում 34,1 մլրդ դրամ է կազմել

05.12.2012 17:20
ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 10 ամսում 34,1 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2012 թվականի 10 ամսվա ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է  34,5%–ով 34,1 մլրդ դրամ է կազմել, տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

2012 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ առևտրայի բանկերի ընդհանուր ակտիվները 2345,7 դրամ են կազմել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1929,5 մլրդ դրամի դիմաց։ 2012 թվականի 10 ամիսների ընդհանուր պարտավորությունները կազմել են 1961,9 մլրդ դրամ` 2011 թվականի 10 ամիսների 1584,2 մլրդ դրամից դիմաց։

Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը նշված ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 11.1 տոկոսով և 383.8 մլրդ դրամ կազմել։

2012 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում 21 առևտրային բանկ է գրանցված։ ($1 – 407,16 դրամ). –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև