Հայաստանում «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագրով 7 մլրդ դրամ ընդհանուր գումարի ավելի քան 970 վարկ է տրվել

06.12.2012 10:40
Հայաստանում «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագրով 7 մլրդ դրամ ընդհանուր գումարի ավելի քան 970 վարկ է տրվել

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» պետական ծրագրով երիտասարդ ընտանիքները 7 մլրդ դրամ ընդհանուր գումարի ավելի քան 970 վարկ են ստացել, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։

«Տրված 975 վարկերից 24-ը` 162 մլն դրամ ծավալով, մարվել է ժամանակից շուտ»,– ասաց նա։

Նրա խոսքով` հիփոթեքային վարկ է ստացել 4 ընտանիք Արագածոտնի մարզից, 48-ը` Արարատի մարզից, 81-ը` Արմավիրից, 16-ը` Գեղարքունիքից, 68-ը` Լոռուց, 98-ը` Կոտայքից, 71-ը` Շիրակից, 77-ը` Սյունիքից, 5-ը` Վայոց Ձորից, 16-ը` Տավուշից, և 491-ը` Երևանից։

«Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը ՀՀ կառավարությունը հաստատել է 2010 թվականի հունվարի 29-ին։ Վարկի առավելագույն գումարը կազմում է 16 մլն դրամ, տոկոսադրույքը` 8-8.5 տոկոս։ Ծրագիրն իրականացվում է հատուկ այդ նպատակով ստեղծված «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցով։--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև