S&P–ն Հունաստանի վարկանիշներն իջեցրել է մինչև մասնակի դեֆոլտ

06.12.2012 12:52
S&P–ն Հունաստանի վարկանիշներն իջեցրել է մինչև մասնակի դեֆոլտ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը չորեքշաբթի գիշերը Հունաստանի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը “ССС” –ից իջեցրել է մինչև մասնակի դեֆոլտի մակարդակ (”SD”), հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայաբերելով գործակալության հաղորդագրությունը։

Երկրի կարճաժամկետ վարկանիշն էլ “С”–ից իջեցվել է SD։

Շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Հունաստանը սկսում է պետության կկողմից պարտատոմսերի հետգնման հայտեր ընդունել, որոնց առաջարկն ընդունվում մինչև դեկտեմբերի 7-ը։ Երկիրը մտադիր է 10 միլիարդ եվրո ծախսել իր պարտատոմսերը շուկայում 30,2-40,1%–ով գնելու համար` կախված մարման ժամկետից։

«Մեր չափորոշիչների տեսանկյունից Հունաստանի մտադրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ խնդրահարույց պարտքի ապակառուցվածքավորում։ Մեր չափորոշիչների համաձայն, թղթերը գնելու առաջարկը հավասար է դեֆոլտի։ Ներդրողները ավելի քիչ շահույթ կունենան դրանցից, քան սպասվում էր դրանց գնման նախնական պայմաններով»,– ասում են գործակալության փորձագետները։

S&P–ն պարտատոմսերի հետգնումը դիտում է որպես սովորական դեֆոլտի այլընտրանք։ «Եթե հարցը վերլուծական տեսանկյունից դիտարկենք, ապա սա փաստացի ապակառուցվածքավորում է, ինչը համարժեք է էմիտենտի դեֆոլտին»,– ասվում է հաղորդագրության մեջ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև