ՀՀ վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 10 ամսում կազմել է 4,35 մլրդ դրամ

06.12.2012 17:07
ՀՀ վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 10 ամսում կազմել է  4,35 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2012թ.-ի 10 ամսվա արդյունքում, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ,  կազմել է 4,35 մլրդ դրամ,  ինչը նշանակում է, որ այդ ցուցանիշն աճել է շուրջ 2,25 անգամ: Այս մասին նշված է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները 2012թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 161,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 113,7 մլրդ դրամի դիմաց: Միաժամանակ ընդհանուր պարտավորությունները 2012թ.-ի 10 ամսում կազմել են 99,8 մլն դրամ՝ 2011թ.-ի 10 ամսվա 70,4 մլրդ դրամի դիմաց:

Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 43,4 տոկոսով՝ կազմելով 62,1 մլրդ դրամ:

2012 թ.-ի հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 32 վարկային կազմակերպություն: ($1 – 407,36 դրամ է)  –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև