Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2012
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archive for December 7th, 2012

    ACBA ON-LINE ծառայության հաճախորդները հնարավորություն ունեն ինտերնետի միջոցով կոմունալ վճարումների պարբերական փոխանցումներ կատարել

    Friday, December 7th, 2012

    Այսուհետ ACBA ON-LINE ծառայության հաճախորդները հնարավորություն ունեն առանց Բանկ այցելելու ինտերնետի միջոցով ձևակերպել պարբերական փոխանցումներ կոմունալ վճարումների գծով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Բանկի մամուլի ծառայությունից:

    ՄԱՆԻՎԱԼ-ը Հայաստանում էական առաջընթաց է գրանցել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում

    Friday, December 7th, 2012

    ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 40-րդ լիագումար նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի երրորդ փուլի գնահատման հերթական «Առաջընթացի հաշվետվությունը»:

    Հայաստանում դեկտեմբերի 7-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 407,69 դրամ է կազմել

    Friday, December 7th, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 7–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 407,69 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 7-ին 407,24 դրամ է կազմել

    Friday, December 7th, 2012

    Ընթացիկ տարվա դեկտեմբերի 7-ին, դեկտեմբերի 6 -ի ցուցանիշի համեմատ, Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը աճել է 0,15 կետով և կազմել մեկ դոլարի դիմաց 407,24 դրամ: Այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

    «Անելիք բանկ» ՓԲԸ-ն շուկա է հանել նոր` «Պարզ-արազ» վարկատեսակը

    Friday, December 7th, 2012

    «Անելիք բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է անշարժ գույքի գրավադրմամբ «Պարզ-արագ» վարկատեսակը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

    «Ամերիա» ընկերությունների խումբը Հայաստանում հիվանդ երեխաներին օգնելու համար ամանորյա բարեգործական աճուրդ կկազմակերպի

    Friday, December 7th, 2012

    «Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 11-ին Հայաստանում արդեն ավանդույթ դարձած ամանորյա բարեգործական աճուրդ կկազմակերպի ուռուցքային, հեմատոլոգիական հիվանդություններ և իդիոպաթիկ արթրիտ ունեցող երեխաներին օգնելու համար, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

    Հայաստանի պետբյուջեում առաջին անգամ արդյունաբերական հատվածի պաշտպանության իրական մեխանիզմներ են ընդգրկվել

    Friday, December 7th, 2012

    Հայաստանի 2013 թվականի պետբյուջեով առաջին անգամ նախատեսված է արդյունաբերության զարգացման պաշտպանության և խթանման իրական մեխանիզմների ներդրումը, կարծում է Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

    Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից տրված կրթական վարկերի ծավալը հոկտեմբերի վերջին գերազանցել է 130,5 մլն դրամը

    Friday, December 7th, 2012

    Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից այս տարվա հոկտեմբերի վերջին կրթության ոլորտում տրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 130,5 մլն դրամ՝ սեպտեմբերի համեմատ կրճատվելով 2 տոկոսով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում: